Արևմտյան Հայաստանում այսօր տեղի կունենա Փիրինքայալար թունելի հանդիսավոր բացման արարողությամբ։
Արևմտյան Հայաստանի Կարին-Արդվին ավտոճանապարհին գտնվող և ժողովրդի մեջ հայտնի՝ որպես մահվան ճանապարհ, բազմաթիվ վթարների պատճառ հանդիսացած Փիրինքայալար լեռնանցքում կառուցվող 2246 մետրանոց թունելի շինարարական աշխատանքներն ավարտվել են։
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան դաժան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։ Միաժամանակ թունելը կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով ներքին և արտաքին զբոսաշրջության շրջանառությունը։