Շապին Գարահիսար, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Կենտրոնը Շապին Գարահիսար քաղաքն էր։19-րդ դարի սկզբներին Շապին Գարահիսարի հայ բնակչությունը մոտ 400 տուն էր։ Գրեթե նույնքան էին հույներն ու թուրքերը միասին վերցրած։ 1872-1873 թթ. այստեղ կային հայկական 502, հունական 150 և թուրքական 2000 տուն բնակիչ։ Ըստ վկայությունների՝ 20-րդ դարի սկզբներին Շապին Գարահիսարի բնակչությունը կազմում էր 20000 մարդ։ Բնակչության հիմնական զբաղմունքները կազմում էին 2 տասնյակի հասնող արհեստները, ներքին և արտաքին առևտուրը. քաղաքի շուկան ուներ 60-ից ավելի խանութներ ու կրպակներ։ Քաղաքի բնակչության զգալի մասը՝ գլխավորապես թուրքերը զբաղվում էին հողագործությամբ։ Այժմ քաղաքի բնակչությոնը կազմում է 12000 մարդ: