Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի տարեվերջյան ամփոփիչ առցանց նիստին  մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից և Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը։

Նիստի բացմանը ելույթ ունեցավ  նախագահ Արմենակ Աբրահամյանը, ով իր ելույթը եզրափակեց ամանորյա մաղթանքներով՝ ուղված Արևմտյան Հայաստանին և հայ ազգին։ 

Նիստի ընթացքում քննարկվեցին հանձնաժողովների առաջարկությունները, ինչպես նաև 2021 թվականին Ազգային ժողովից  հեռացված խորհրդարանականներին վերաբերող հարցեր: Նիստը եզրափակեց Ազգային ժողովի նախագահ Լեոնարդո Բասմաջյանը՝ շնորհավորելով պատգամավորների և Արևմտյան Հայաստանի հայերի Նոր տարին։