Արևմտյան Հայաստանի Քիլիս հնագույն քաղաքը գտնվում է Այնթապից 55 կմ և Սիրիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա։ Քիլիսը մ.թ.ա 1700 թվականին եղել է Խեթական պետության կարևոր քաղաքներից մեկը և հյուրընկալել է բազմաթիվ այլ քաղաքակրթությունների։ Այն քաղաք է, որը շարունակաբար բնակեցված է եղել մարդկության՝ նստակյաց կյանքի անցնելուց և մշակության ժամանակաշրջանից ի վեր։ Եղել է այնպիսի քաղաքակրթությունների բնօրրան, ինչպիսիք են Բաբելոնը, Խեթական պետությունը, Հուրրի-Միտաննին, արամեական, ասորական, հռոմեական, բյուզանդական, մամլուքական և օսմանյան կայսրությունները։
Քիլիսի համայնապատկերը կազմում են քարաշեն տները, որոնք բացվում են դեպի նեղ փողոցներ և բազմաթիվ հին կրոնական շինությունները, ինչպիսիք են մզկիթները, եկեղեցիները և սինագոգները:
Քիլիսի խոհանոցը հարուստ և բազմազան է, այն արտացոլում է նաև հալեպյան խոհանոցի առանձնահատկությունները: Ճաշերի հիմքում ընկած են միսն ու բլղուրը, բայց ըստ սեզոնի պատրաստվում են նաև բանջարեղենային ուտեստներ։
Այստեղ գտնվում են նաև վաղնջական ժամանակներից մնացած ամրոցներ։