Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անահիտ դիցամոր տաճարը Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիջա կամ Երիզա ավանում (Երզնկա) :

Ք.ա. 9-6-րդ դարերում բլրի վրա եղել է ուրարտական հզոր ամրոց-կայան, իսկ հետագայում՝ Անահիտի պաշտամունքի դարաշրջանում, դարձել է տաճար: Ք.ա. 34 թ. Անտոնիոսն ավերում և թալանում է տաճարը, իսկ Անահիտի արձանը կոտրում են:

Ներկայումս բլուրը թուրքերեն անվանում են Ալթըն թեփե»։