Արևմտյան Հայաստանի Վանի Մուրադիե քաղաքապետարանը ճանապարհների բարեկարգման աշխատանքներ է սկսել՝ այցելուների համար ավելի դյուրին դարձնելու 17-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս  եկեղեցի տանող ճանապարհը։

Վանի հարյուրերորդ տարի համալսարանի Արվեստի պատմության ֆակուլտետի դասախոս Մեհմեթ Թոփն ասել է, որ երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրում և հետազոտում են շրջանի պատմական կառույցները։ Նշելով, որ եկեղեցին առանձնանում է իր պատմական անցյալով և ճարտարապետական ​​առանձնահատկություններով՝ Թոփն ասել է. «Այս կառույցներից մի քանիսը պահպանվել են մինչև մեր օրերը, իսկ որոշները՝ անհետացել։ Հատկանշական է, որ եկեղեցին գոյատևել է իր ճարտարապետական ​​դիմագծերով թե՛ ներսից, թե՛ դրսից»։

Պատմական նշանակություն ունեցող եկեղեցին ավերվել է բնական պայմանների և մարդկանց անտարբերության պատճառով։

Leave a Reply