Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի Դիջլե համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի դոցենտ Ալաեդին Քայան նշել է, որ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վայրի բնությունը վտանգի տակ է։ Նա ահազանգում է, որ բնության մեջ այլևս չեն երևում վայրի կենդանիների որոշ տեսակներ, որի պատճառը արգելված որսն և բնակավայրերի դեգրադացիան։

Ավելի քան 250 վիրավոր կենդանիներ են տեղափոխվել ՝՝Դիջլե՝՝ վայրի բնության փրկարարական և վերականգնողական կենտրոն։  Պարզվել է, որ կենդանիներին՝ հիմնականում գիշատիչ թռչուններ, որսորդները կրակել են հրազենով՝ չնայած արգելքին։

Մենք պետք է նրանց պաշտպանենք, այլապես ոչ գյուղատնտեսությամբ ենք զբաղվելու, ոչ էլ հողագործությամբ: Մենք ավելի շատ կկորցնենք մեր արտադրանքը, ավելի շատ կկորցնենք մեր բնությունը:

Leave a Reply