Ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում արժանացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակի։ 

Ըստ հաղորդագրության` մրցանակը շնորհվել է լավագույն միջազգային ֆիլմի համար:

Հիշեցնենք, որ ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ 

Ֆիլմը մարտի 10-ին բարձրացավ հայկական էկրան: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։  Կինոռեժիսորը փորձել է ոչ քաղաքական ֆիլմ նկարել, որը հենված է հավատի ու հույսի վրա։

 

 

 

Հայ ժողովրդական «Հայ լո» պարերգ:

Leave a Reply