
Տիկնայք և պարոնայք
Արևմտյան Հայաստանի կառավարությունն ամփոփում է 2021թ. իր գործունեությունը և նախանշում 2022թ. իր աշխատանքների ուղենիշները: 2021թ.շատ ծանր տարի էր ողջ հայության համար: Արևմտյան Հայաստանի կառավարությունը, որն ինչպես գիտենք. 1920թ. Հայաստան պետության շարունակականությունն է. որը Ռուսաստանի կողմից 1917թ. դեկտեմբերին անկախություն էր ստացել, երբ Ստ. Շահումյանն ու Ալազանը դիմել էին Լենինին: Հայաստանը փաստացի ճանաչվել է 1920թ. հունվարի 19-ին. իսկ դե-յուրե 1920թ.մայիսի 11-ին: Մինչ 1920 թ. հունվար ամիսը Հայաստան պետություն գոյություն չի ունեցել՝ այն ստեղծվել է Պողոս Նուբար փաշայի ջանքերով: Հայաստան պետության մաս են կազմել և կազմում են՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Կիլիկիա, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը և Արևմտյան Հայաստանը:
1920թ. օգոստոսի 10-ին Սևրում՝ Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914- 18թ.թ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Սերբերի-Խորվաթների և Սլավոնների թագավորություն, Հեջազ, Հայաստան, միջև կնքվեց Սևրի հաշտության դաշնագիրը: Հայաստանի անունից դաշնակից պետությունների հետ կնքվել է լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում է պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:
Սևրի պայմանագրի համաձայն Թուրքիային մնում են Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում են նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո: Սևրի հաշտության պայմանագրի մեջ չխորանալով,միայն նշենք,որ Հայաստան բաժինն ընդգրկում է 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում է իբրև ազատ և անկախ պետություն: Թուրքիան և Հայաստանը համաձայնում են երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը: Հայաստանի սահմանները Վրաստանի և Ադրբեջանի հետ որոշվելու են այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով:
1920թ.ապրիլին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից կազմված դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու խնդրանքով՝
- Ստանձնել Հայաստահի մանդատը
- Իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը
Երկրորդ խնդրանքը պաշտոնապես ամրագրվեց Խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Միլերանի՝ 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով: Երկրորդ խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե քսան երկրների անունից հղվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին՝ ով և կայացրեց Իրավարար վճիռը: Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար: Այն չի ունենում ժամանակային սահմանափակում և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից:
Այժմ անդրադառնամ 2021թ. Արևմտյան Հայաստանի կառավարության կատարած աշխատանքներին: ԱՀ կառավարությունը , որն ինչպես արդեն նշվեց, Հայաստան պետոթյան շարունակականն է, իր լիազորությունները վերականգնել է 2004թ. Արևմտյան Հայաստանի հայության Ազգային խորհուրդի ստեղծումով/Շուշի/: Մինչ օրս Արևմտյան Հայաստանի կառավարությունը հասցրել է կայացնել պետական ինստիտուտները, հետադարձ կապ հաստատել պապենական հողերի վրա, այսինքն սեփական օջախում ապրող և աշխարհով մեկ սփռված իր զավակների հետ: Արևմտյան Հայաստանն ունի իր պետական հեռուստատեսությունը, որն ունի տաս հազարից ավել դիտորդ: 2021թ.նոյեմբերին եթեր հերարձակվեց Արևմտյան Հայաստանի ռադիոն, որը 24 ժամ հասանելի կլինի մեր թրքախոս հայրենակիցներին՝ ծանոթացնելով նրանց հայ մշակույթին ու վերադարձնելով սեփական արմատներին: Արևմտյան Հայաստանի կառավարությունը քաջ գիտակցում է, որ թուրքերի կողմից 19-20-րդ դարերում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից մազապուրծ փրկված մեր զավակները կրոնափոխ են եղել, կորցրել մայրենի լեզուն, սեփական արմատները, թաքցրել ինքնությունը և շատ մեծ աշխատանք է տանում նրանց հետ: Ոչ միայն կրիպտոհայերը, ալեվիները, զազաները, այլև քրդերն ու թուրքերը սկսել են ուսումնասիրել սեփական ծագումնաբանությունը: Արևմտյան Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է տանում աշխարհով մեկ սփռված հայերի համախմբման ուղղությամբ: Օրինակ՝ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները ներկայացնում են բոլոր մայրցամաքներում ապրող հայերին:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը գիտակցելով իր պատասխանատվությունը սեփական տարածքների նկատմամբ՝ 2021թ. ընդունեց կենսական նշանակություն ունեցող մի շարք օրենքներ.
.Արցախի ինքնավարությունը ճանաչելու մասին
.Արևմտյան Հայաստանի Հանրապետության և Հայաստնի Հանրապետության միջև հարաբերությունները
.Նախիջևանի ինքնավարությունը ճանաչելու մասին
2021թ.մենք մեծ աշխատանք ենք տարել հայկական մշակույթի և 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի տարածքների հարցի միջազգայնացման վերաբերյալ՝ ցուցահանդեսների շարք կազմակերպելով Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Տարին փակում ենք գոհունակությամբ և պատրաստվում նախանշել 2022թ. մեր գործունեությունը: Այս հարցում մենք ուղղորդվում ենք միջազգային քաղաքական անց ու դարձով: Հայաստան պետությունը , ինչպես 19-20-րդ դարերում, այսօր էլ մնում է մեծ քաղաքականության օրակարգում՝ հատկապես Թուրքիայի օրակարգում, որը հարյուր տարուց ավել աշխատում է փակել իր անօրինականությունները՝ սկսած Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի խախտումներով և մինչ օրս շարունակվող հակահայ գործունեությամբ Ադրբեջանի հետ միասին: Թուրքիայի նախագահը վերջին մեկ տարում սկսել է բացահայտ հակահայ հայտարարություններով հանդես գալ: Դեռևս սկսած հայ-թուրքական արձանագրությունների օրակարգ բերելուց մինչև արցախյան պատերազմները՝ այսօր էլ Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ.
· Գրավոր հրաժարում Արևմտյան Հաըաստանից
· Հայ –Թուրքական սահմանի ճանաչում
· Ցեղանսպանության պահանջատիրությունից հրաժարում
· Արցախից հրաժարում
. Մեղրու միջանցքի բացում
Մերձավոր Արևելքի ճակատագիրը և աշխարհի նոր քաղաքական քարտեզը պայմանավորված է Հայաստան պետության գոյությամբ, որը այս պահին օկուպացված է Թուրքիայի կողմից: Արևմտյան Հայաստանի կառավարությունը 2022թ. իր գործունեությունը ուղղորդելու է տարածքների ապաօկուպացման, հողերի միավորման և իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերի լուծմանն ուղղված քայլերով:Այդ իսկ պատճառով մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները բարձրաձայնելու Արևմտյան Հայաստանի ու նրա քաղաքացիների իրավունքների մասին:2022թ. շատ կարևոր տարի է և մենք պետք է մեր ողջ ներուժն օգտագործենք :Ուրեմն ի գործ՝ հանուն Արևմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության և տարածքների դեօկուպացիայի:Սա են պահանջում արցախյան երկու պատերազմներում նահատակված մեր որդիները:
Բարեկամներ այսօր Սուրբ Ծննդյան տոնն է և ես ցանկանում եմ իմ և Արևմտյան Հայաստանի կառավարության անունից շնորհավորել բոլորիս և հատկապես բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայաստան պետությունը՝ Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Կանադային , Ավստրալիային, Նոր Զելանդիային, Հարավային Աֆրիկային, Հնդկաստանին, Պակիստանին,Բանգլադեշին, Իտալիային, ճապոնիային, Բելգիային, Հունաստանին, Լեհաստանին, Պորտուգալիային,Ռումինիային, Չեխիային, Սլովակիային, Սերբիային, Խորվաթիային, Սլովենիային, Հերցեգովինային, Մակեդոնիային , Մոնտենեգրոյին ,Սաուդյան Արաբիային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին: