Արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող, աշխարհին իր դամբարանով և հսկա արձաններով հայտնի Նեմրութ լեռը անցյալ տարի այցելել է 171 հազար զբոսաշրջիկ։ Հիշեցնենք, որ Նեմրութը գտնվում է Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգում, բարձրությունը կազմում է 2150 մետր, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: 

Զբոսաշրջիկների 90 տոկոսը տեղացիներն են։ 2020 թվականին համաճարակի հետևանքով այցելուների թիվը կազմել է 52 հազար մարդ։ 2022 թվին կանխատեսվում է ավելի մեծ թվով այցելություն։