Սեպագրերի ու քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ՝ ոմանք կասեն, բայց սա էլ հո քիչ հայտնի բերդ չի, որ ես խոստացել էի միայն անտեսված բերդեր ներկայացնել… Այո, Բաղեշի (Բաղաղեշ, Բիդլիս/Բեդլիս /Բադլիս/Բիթլիս, Բալալեզա/Բալալեյսա, նաև Տավրոսի գլխավոր բնական լեռնանցքի անունով Ձորապահակ և նույնանուն գավառի անունով Սալնոձոր…) մասին բոլորը գիտեն, բայց, ցավոք, քչերը գիտեն (հիմնականում ուրարտագետները), որ նրա ամենահին անունն է Uazi. այդպես է այն հիշատակում (որպես նույնանուն երկրամասի կենտրոն) Ասորեստանի արքա Սարգոն Բ: Եվ անգամ այդ մասնագետներից չեք լսի, որ այդ անունը ոչ այլ ինչ է, քան Մեծ Հայքի Աղձնիք (ասոր. սեպ. աղբ. Alzi, խեթ. Alshe) նահանգի Ազնվաց ձոր գավառի ամենավաղ հիշատակումը… Իսկ սա արդեն շատ կարևորը… Կրկնեմ՝ քաղաքը հետագայում կոչվել է նաև այդ ձորի մեկ այլ անունով Սալնոձոր և լեռնանցքի անունով՝ Ձորապահակ: Ի դեպ, ասորական սեպագիր աղբյուրներում Ձորապահակ լեռնանցքը, որով անցնում էր Մեծ Հայքի Արքունի պողոտան, հիշատակվում է Tunibunu ձևով — սա էլ չեք կարդա այլ տեղ…

Leave a Reply