Բռնազավթված Արևմտյան Հայաստանի Հաքքարի և Շըրնաք նահանգներից հետո Բաղեշը և նրա 308 գավառները մեկ տարով հայտարարվել են որպես «ժամանակավոր անվտանգության գոտիներ»։ Շատ քաղաքներում, հատկապես Դերսիմում, Շըրնաքում և Հաքքարիում «անվտանգության» անվան տակ գյուղական բնակավայրերում սահմանափակումներ են մտցվում։

Բաղեշի նահանգապետարանը երեկ հայտարարել է, որ նահանգային կենտրոնի և Թաթվան, Մութկի և Հիզան գավառներին պատկանող 308 գյուղերը հայտարարվել են «անվտանգության ժամանակավոր հատուկ գոտիներ»։

Բաղեշի գլխավոր դատախազության կողմից «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» և «ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մասին օրենքին հակասելու» մեղադրանքներով բազմաթիվ անձինք բերման են ենթարկվել։ Բիթլիսում, Կոստանդնուպոլսում, Մանիսայում և Մերսինում տների խուզարկությունների արդյունքում ութ մարդ է ձերբակալվել։

Leave a Reply