2021 թվականին Արևմտյան Հայաստանի Վանա լճում գտնվող Աղթամար կղզի է այցելել 90 հազար մարդ։ Աղթամար կղզի ամեն տարի այցելում են հազարավոր տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ, այդ թվում՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով Արևմտյան Հայաստանից բռնի ուժով գաղթի ճամփան բռնած տարագիր հայերի սերունդները։ Այս այցելությունները հնարավորություն են տալիս տարագիր հայերին մոտիկից ծանոթանալու իրենց պատմական հայրենիքին։ 

Աղթամար կղզին և այնտեղ կառուցված պատմական հայկական Սուրբ Խաչ եկեղեցին 2020 թվին որոշ ժամանակով փակ է եղել այցելուների համար՝ համաճարակի պատճառով։ Այնուամենայնիվ,  2020 թվականին մինչև 65 հազար մարդ է այցելել: 

Եթե համաճարակի պատճառով նոր սահմանափակումներ չլինեն, ապա 2022 թվականին այցելուների աճ կլինի։