44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ, Գորիս-Կապան ավոտճանապարհի մի հատվածը ադրբեջանցիներին անցնելուց հետո Սյունիքի մարզը կանգնել է բազմաթիվ մարտահրավերների առաջ։ 

Թիվ մեկ մարտահրավերը, իհարկե, անվտանգային միջավայրի ապահովումն է: Բայց սյունեցին այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: Ադրբեջանական զինված ուժերի հետ շփման հատվածներում վտանգվում, շատ հաճախ խախտվում է բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու, ինչպես նաև`ազատ տեղաշարժի իրավունքը: Կապան-Ճակատեն ճանապարհի`ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո մեր հայրենակիցները Ճակատենում, Ծավում, Սրաշենում, Ներքին Հանդում, Շիկահողում և Շիշկերտում 6 կմ անցնելու փոխարեն ստիպված են անցնել 150 կմ` Կապան հասնելու համար` հաշվի առնելով, որ այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցման փուլում է>> — նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։