Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։ Մասնակցության իրավունք ունեն 4-18 տարեկան երեխաները, ինչպես նաև մինչև 18 տարեկան հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաները։ Աշխատանքներն ընդունվում են մինչև 2022 թ. փետրվարի 1-ը: Մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ և գրանցվել http://cairoibca.com  կայքում։