Արևմտյան Հայաստանի Վանի Գևաշ գավառում գտնվող պատմական Կարմրավանք վանական համալիրում կառուցված Կարմիր եկեղեցին (Սուրբ Աստվածածին եկեղեցի) մնացել է բախտի քմահաճույքին։ 10-րդ դարում կառուցված  եկեղեցին հիմնովին ավերվելու վտանգի տակ է և պաշտպանության կարիք ունի: Վասպուրականի Գագիկ Ա թագավորի կողմից բարձր լեռների արանքում կառուցված այս հոյակերտ տաճարը բազմիցս ավերվել է ու ենթարկվել գանձախույզների թալանին:

Եկեղեցին, որը վնասվել էր 1895-ի Համիդյան ջարդերի ժամանակ, մեծ վնաս է կրել նաև 1915-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության ընթացքում։ Ցեղասպանության ժամանակ հայերի աքսորից և սպանությունից հետո լիովին անտերության է մատնվել։

Ուշագրավ է այն ​​փաստը, որ թեև եկեղեցին գտնվում է մշակույթի և զբոսաշրջության նախարարության պահպանության տակ, սակայն վերականգնման աշխատանքներ չեն կատարվում: