Հասունի բնակատեղին, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի Սիլվան գավառում, հազարամյակների պատմություն ունեցող բնության հրաշք է, որտեղ առկա են ավելի քան 300 քարանձավներ: Դրանցից մի քանիսը 3, մյուսները 5 և 7 հարկանի են:

Հասունի քարանձավները եղել են տարածաշրջանի կարևոր բնակավայրերից մեկը, հատկապես քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում։ Այս բնակատեղին  և քարանձավները, որոնք եղել են առաջին մարդկանց բնակավայրը դեռ մեզոլիթյան ժամանակաշրջանից, համարվում են Վերին Միջագետքի ամենահին քարանձավներից մեկը։ Այստեղ բնակություն հաստատած մարդկանց կողմից քարանձավների միջև կառուցվել են այնպիսի շինություններ,  ինչպիսիք են ժայռափոր աստիճանները, ջրամբարները և ջրատար առուները, ժայռափոր եկեղեցիները, որոնք բավարարել են սոցիալական և մշակութային կարիքները: Քարանձավները միմյանց հետ կապված են անցումներով, ավերակ եկեղեցուն և ժայռափոր եկեղեցու կողքին գտնվում է փոքր ամֆիթատրոն։

Հնէաբանների կարծիքով այս աշխարհագրության վրա ազդեցիկ են եղել ուրարտացիների, սկյութների, պարսիկների, Պարթևների,  Տիգրան Մեծի կայսրության քաղաքակրթությունները։

Ինչպես տեսնում ենք՝ Արևմտյան Հայաստանի և բնիկ հայ ազգի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից, որի կենդանի ապացույցն են այս և նմանատիպ կառույցներն ու հուշարձանները:

Leave a Reply