Հունվարի 8-ին՝ ժամը 04:16-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է ծածկոց:Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանք կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է 05:15-ին, մարվել՝ 05:47-ին:

Ամբողջությամբ այրվել է Շոշ գյուղի բնակիչ Գ.Ս.-ին պատկանող ծածկոցը և ներսում գտնվող իրերը: Կրակը չի տարածվել հարակից շինություններում: Տուժածներ չկան:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: