«Գյուրջիև» համույթը 2021 թվականը եզրափակել է արտասահմանյան հյուրախաղերով: Համույթը հանդես է եկել Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի հեղինակավոր բեմահարթակներում՝ արժանանալով բուռն ծափողջույնների: Հյուրախաղերի մեկնարկը տրվել է Նիդերլանդների ամենահայտնի փառատոններից մեկի՝ «November Music»-ի շրջանակում:

Ինչպես ընդգծում է համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը՝ հրաշալի են անցել բոլոր համերգները, սակայն հատկապես կարևորում է Հունգարիայի «Müpa Budapest» համերգասրահում կայացած երեկոն, որի շրջանակում համույթընհանդես է եկել «Բարտոկ և Կոմիտաս» ծրագրով: Հնչել են Բելլա Բարտոկի 1930-ականներին գրի առնված ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից:

Բարտոկը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, և իրենք հաճախ են զուգահեռներ անցկացնում նրա և Կոմիտասի միջև՝ նշելով, որ երկուսն էլ նույնատիպ աշխատանք են կատարել՝ հավաքագրելով ժողովրդական երաժշտությունը՝ փորձելով ստեղծել նոր լեզու դասական երաժշտության մեջ: