Քանոնահարուհի, մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը դարձել է Global Cultural Initiative World Folk Vision մրցույթի գլխավոր հաղթողը «Աշխարհի մարդկանց երաժշտություն» անվանակարգում։  Տաղանդավոր հայուհին արժանացել է «Գրան պրի»-ի գլխավոր մրցանակին՝ 115 երկրի 3950 մասնակիցների մեջ։  Հարկ է հիշել, որ 2020 թվականին նա դարձավ գլխավոր մրցանակի դափնեկիր։

Տաղանդավոր քանոնահարուհին մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների փառատոների, որտեղ ներկայացրել է Հայաստանն ու հայկական երաժշտությունը։

Մասնավորապես, վերջերս Հնդկաստանում կայացած միջազգային մրցույթում նա ստացել է առաջին մրցանակը՝ «Երաժշտական դեսպան» հատուկ մրցանակը։

Տաղանդավոր Մարիաննա Գևորգյանը ներկայումս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան»  համույթի մենակատարն է։ 

 

 

Հայ ժողովրդական «Իջավ մարմանդ իրիկուն» երգ:

https://www.youtube.com/watch?v=o6rjHcgMWvw