2021 թվականի տարեվերջին վիպասան Դընի Դոնիկյանը մեզ է մատուցել իր՝ երկար տարիների աշխատանքի պտուղը։ Հայերի դեմ իրագործված ցեղասպանության Փոքր Հանրագիտարանը՝ մոտ 700 էջից բաղկացած, պայքարի գիրք է։ Նախաբանը գրվել է թուրք հրատարակիչ և մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի կողմից, ով պարբերաբար բանտարկվել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հանդեպ լավ վերաբերմունքի և հայերի դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ որոշակի գործեր հրատարակելու համար։ Պատմության առումով կատարելապես փաստագրված ուսումնասիրությունների շնորհիվ հեղինակը մանրակրկիտ ներկայացնում է համիդյան, երիտթուրքերի, «քեմալական» դարաշրջաններն ու ավարտում է գիրքը ներկա դարաշրջանով։

Leave a Reply