Հիշեցնենք, որ մոտենում է հունվարի 19-ը՝ Արեւմտյան Հայաստանի պաշտոնական անկախության օրը:

Մոտենում է Ակոս շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը, որի կապակցությամբ գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչը նկարահանել է ֆիլմ, որի վրա երկար ժամանակ աշխատել է։

«Հիշողությունից դուրս՝ ֆիլմ Հրանտ Դինքի համար» վերնագրով մեկժամյա ստեղծագործությունն առաջին անգամ կհեռարձակվի «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքում հունվարի 13-ին՝ ժամը 20:00-ին։ Ֆիլմը կհեռարձակվի նաև Ումիտ Քըվանչի (Ümit Kıvanç) vimeo և Youtube ալիքներով։

Ֆիլմում ներկայացվում են Հրանտ Դինքի ելույթներն ու խոսքերը: Ռեժիսորի խոսքով՝ Հրանտի տաղանդը նրա ուժեղ, ազդեցիկ, խորաթափանց, զգացմունք արթնացնող վարպետությունն էր, որը մարդկանց ստիպում էր կասկածել իրենց համոզմունքին, հետազոտել, սովորել, ռիսկի դիմել՝ սեփական  կարծրատիպերը մերժելու, համարձակ որոշումներ կայացնելու ու նոր գործողություններ նախաձեռնելու հարցում: Իրականում Հրանտը ճշտախոս մարդ էր։