Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարինը գտնվում է Էրզրումի դաշտի հարավարևելյան մասում՝ Եփրատի և Երասխի ակունքների մոտ՝ Այծպտկունք լեռնագագաթից մոտ 4 կմ հյուսիս-արևելք: 

Արևմտյան Հայաստանի կարևորագույն կենտրոններից մեկի՝ Կարինի (Էրզրում) ճակատամարտը տեղի է ունեցել թուրքական բանակի և մյուս կողմից՝ Ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև՝ 1916 թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։ 

Ռուսաստանի Կովկասյան բանակը ջախջախեց թուրքական III դաշտային բանակը և գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող  Կարին քաղաքը, դրանով իսկ իրեն ճանապարհ բացելով դեպի Օսմանյան կայսրության տարածքի խորքը։