Շուշիում գործող պետական ու մասնավոր թանգարաններից, պատկերասրահներից 44- օրյա պատերազմի ժամանակ ոչինչ չի տարհանվել, ամեն ինչ մնացել է արդրբեջանցիներին ՝ գորգերից բացի:

Նախորդ տարվա փետրվարին Շուշիի գորգերի ժամանակավոր ցուցադրություն բացվեց Երևանի Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: Գորգերի թանգարանի հիմնադիրն ասում է՝ ինքն էլ, Թամանյանի թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն էլ հույս ունեին, որ մի մշտական անկյուն կգտնվի Շուշիի գորգերի համար, բայց չգտնվեց: Գորգերի թանգարանի հիմնադիրը ասում է՝ այս ժառանգությունից  կարողացել է Հայաստան ուղարկել 300 գորգերի կեսը, և այդ կեսն այժմ անտուն է մնացել:

Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտում է՝ գորգերը անպայման կտեղափոխվեն Արցախ, պարզապես այս պահին շինությունների պակաս կա։ Նրա խոսքով՝ նաև Շուշիի գորգերով է Արցախի հայկականությունը պահպանվում։

Ի դեպ՝ Ադրբեջանն արդեն ՅՈւՆԵՍԿՕ է հասցրել բողոքը, թե այս ամենը առևանգված ադրբեջանական մշակույթ է: