Մինչ հայերը նշում են Սուրբ Ծնունդը և այն մեծ հույսը, որ բերում է այս խաղաղության տոնը, ես սարսափով եմ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանը  ամենավատ ձևով նահատակում և խոշտանգում հայ գերիներին և խաղաղ բնակիչներին՝ նրանց սրբատեղիներում այրելով խաչերը։ Այդ բանտարկյալները խաչը կրում են որպես դաջվածք՝ հավատարիմ մնալով իրենց հավատքին։

Այս բարբարոսական գործելակերպը անտանելի է և արժանի չէ Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում գործող ռեժիմին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ներխուժելով Արցախ՝ Ադրբեջանը ցանկանում էր, որ մենք հավատանք, որ դա պարզ տարածքային խնդիր է։

Մեկ տարի անց, միջազգային կոնվենցիաներին հակառակ՝ ռազմագերիները դեռևս պահվում են ադրբեջանական բանտերում։ Ռեժիմը հերթական անարգանքի քայլն է անում՝ հորինելով հակաքրիստոնեական խոշտանգումների նոր ձևեր:

Աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հայ զավակները 2000 տարի շարունակ խոհեմ ու հարազատորեն իրենց վրա կրել են իրենց հավատքը խորհրդանշող խաչը։

Այսօր Ադրբեջանն այս կրոնական խորհրդանիշը հագուստի տակից հանելով՝ այրում ու ոչնչացնում է՝ հայ ժողովրդին պատճառելով տանջալից տառապանք, որն արդեն անցնում է սահմանները։

Ուստի ես որոշում եմ հրաժարական տալ Ֆրանսիա-Ադրբեջան Բարեկամության խմբին, որպեսզի չհաստատեմ ատելությամբ լցված գործելաոճը, որն ակնհայտորեն բացահայտում է մի ժողովրդի, նրա մշակույթն ու հավատքը ոչնչացնելու ցանկությունը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից 106 տարի անց, որի նպատակն էր բնաջնջել հայերին, պատմությունը կրկնվում է։ Չի կարող  լինել ընկերություն խոշտանգողների հետ։

Խղճի մտոք չեմ կարող ընդունել սա։

Այսօր Ազգային ժողովի նախագահին եմ հանձնում Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբից իմ հրաժարականի դիմումը.

Դինո Սինիերի

Լուարի պատգամավոր (Օնդեյն, Ֆորես, Պիլատ)

10 հունվարի, 2022թ