Արևմտյան Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը, անդրադառնալով Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական հեռուստատեսությամբ Արևմտյան Հայաստանի վարչապետ Սեդա Մելիքյանի 2021թ. կատարած աշխատանքների հաշվետվության և 2022թ. կատարվելիք աշխատանքների ուղենիշների նախանշման ելույթի արձագանքներին՝ ուրախությամբ նշում է, որ հետևելով Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության (Western Armenia TV) լուրերով, յութուբով, կայքով և FB-էջով լուսաբանված ելույթը մեծ արձագանք ունեցավ:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս վարչապետի ելույթի, կարողացավ հազարավոր մարդկանց մոտ կոտրել փակ համակարգում ապրելու տեսլականը և բացել համակարգն ու Հայաստանի Հանրապետությունում ապրող և թուրքական եղեռնի հետևանքով հայրենազրկված ու աշխարհով մեկ տարածված հայերին հասկացնել, որ պետք է դուրս գալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական խնդիրների լուծման օրակարգից և Հայաստան պետությունն ու Հայկական հարցը դիտարկել բաց համակարգում։ Ելնելով աշխարհաքաղաքական ընկալումներից, պետք է հասկանալ, որ Հայաստանն ապագա ունի միայն այն դեպքում, երբ իր խնդիրների լուծումը տեսնում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության շարունակականության ու պահանջատիրության հայտի մեջ: Տասնյակ միլիոնավոր հայերը պետք է համախմբվեն պետականության գաղափարի շուրջ և ողջ ջանքերն ու մտավոր ներուժն ուղղորդեն այդ սուրբ գործին:
Մենք սպասում ենք ձեր հետագա արձագանքներին:
Արևմտյան Հայաստանի կառավարության մամլո ծառայություն