2020-ի պատերազմից հետո Արցախի հատկապես Մարտունու շրջանը հայտնվեց երեք կողմից շրջափակման մեջ, իսկ շրջանի բնակավայրերը տարբեր կողմերից թշնամու անմիջական թիրախի տակ հայտնվեցին։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ բարձունքում, ադրբեջանական ջոկատն է տեղակայված՝ դիտարկելով գյուղի ամբողջ շարժը։

Նորշեն գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, ինչի համար էլ բնակավայրն ստացել է նոր շեն՝ նոր գյուղ անունը։ Նորշեն հասնելու համար հիմա երկու ճանապարհ կա։ Մեկը ասֆալտապատ ու հարմարավետ է, բայց երկար, մյուսը՝ գյուղերի միջով, քարքարոտ, լեռներով, ձորերով ու գեղեցիկ բնապատկերների ուղեկցությամբ։

Աշխատանքն այստեղ հեռավոր երազանք է։ Հատկապես ձմռանը մարդիկ ստիպված են լինում արտագնա աշխատանքի մեկնել։ Եկեղեցին կառուցել է գյուղի առաջին բնակիչ Տեր Կարապետը, որը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Գյուղի ֆերմաներում վերջին 100-150 տարում հատկապես ադրբեջանցիներ են աշխատել, որոնք անընդհատ հանցանքներ են գործել, սպանել են գյուղի բնակիչներին։ Գյուղացիները պնդում են, որ թուրքի հետ միասին ապրել չեն կարող։

Գյուղի դպրոցում սովորում է 55 աշակերտ։ Դպրոց տանող ճանապարհը թշնամու ուղիղ նշանառության տակ է, երեխաներն էլ խաղում են շենքի բակում։

Leave a Reply