Արևմտյան Ասիայի ապագա քաղաքական քարտեզի վրա ի՞նչ տեղ է ունենալու Հայաստանը (ներառյալ Արցախը)։ Ընդհանուր 41,2 հազար քկմ տարածքը, որը նաև չունի ելք դեպի ծով, կենսունակ պետություն ունենալու համար բավարար չէ։

Մեր երկրի միակ ապավենը շուրջ 10 միլիոն հայությունն է ու նրա չկենսագործված իրավունքը։ Սակայն Արեվմտյան Հայաստանը  ևս լրջագույն խնդրի առջև է կանգնած՝ ուծացման վտանգը, եթե այսօր հայապահպանության շեշտադրմամբ միասնական ջանքեր չգործադրվեն, հայ ազգային ինքնության կորուստը համընդհանուր սպառնալիք կդառնա Արեվմտյան Հայաստանի համար։

Եթե Արեվելյան Հայաստանն ու Արեվմտյան Հայաստանը միասնական չեն հայրենատիրության իրավունքով, ապա դատապարտված են։ Քանի դեռ հայությունը հզոր չէ, խոսել Հայոց պահանջատիրությունից ու հայկական աշխարհաքաղաքականությունից առնվազն միամտություն է։

Leave a Reply