Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Զեյթուն քաղաքում և համանուն գավառում ընդհանուր առմամբ 1780-1909 թվականների ընթացքում 41 անգամ զեյթունցիները զենք են վերցրել իրենց կյանքի ու իրավունքների պաշտպանության համար:

1915-ի հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից առաջ Զեյթուն գավառն ուներ շուրջ 20 հազար հայ բնակչություն: Զեյթունում հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ:

Ցեղասպանության արհավիրքը չշրջանցեց նաև Զեյթունը: Զեյթունցիները ևս ենթարկվեցին բռնագաղթի ու կոտորածների։ Բայց դա դեռ վերջը չէր։ Ցեղասպանությունից փրկված զեյթունցիները 1930-ականներին մեկ անգամ ևս դրսևորեցին ապրելու և իրենց հայրենիքն ապրեցնելու կամք ու Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հյուսիսային մասում հիմնեցին Նոր Զեյթուն թաղամասը։

 

 

Հայ ժողովրդական պարեղանակ,տկզար (պարկապզուկահար) Սողոմոն Բաղդասարյանի:

https://www.youtube.com/watch?v=29zafPpybb0

Leave a Reply