Արևմտյան Հայաստանի Վանա լճի ափերը սառցակալել են մերկասառույցով, քանի որ ջերմաստիճանն իջել է մինուս 15 աստիճան։

Բաղեշում ձյան առատ տեղումների դադարից հետո սկսված սաստիկ ցրտերի պատճառով Վանի և Թաթվանի միջև 3755 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող լճի ափերը ամբողջովին սառցակալել են։

Վանա լիճը սոդայով հարուստ լիճ է և չունի սառչելու հատկություն, սակայն, ցավոք սրտի, նրա ափերի ջրերին արդեն խառնվել են քաղցրահամ ջրեր և այդ շրջաններն այսօր ամբողջովին սառած են։

Պետք է նշել, որ չնայած բնության օրենքներին և անակնկալներին՝ Վանա լիճը տարվա բոլոր եղանակներին գեղեցիկ ու գայթակղիչ է։