Արեւմտյան Հայաստանի Արդվինի Յուսուֆելի ջրամբարի պատճառով իր 152-ամյա պատմության մեջ արդեն 7-րդ անգամ տեղափոխվող Յուսուֆելի գավառի համար նոր տարածք է տրամադրվում։ Այժմ շարունակվում են նախապատրաստական ​​աշխատանքները։ Գավառի բնակիչները, ովքեր հրաժեշտ կտան իրենց 72-տարվա բնակավայրերին, դիմել են նահանգապետարան՝ իրենց հարազատների գերեզմանները տեղափոխելու համար, որպեսզի դրանք նույնպես  չհայտնվեն ջրի տակ։

Բռնազավթված Արևմտյան Հայաստանի սահմաններում, Արդվինի՝  410 կիլոմետր երկարությամբ Ճորոխ գետի վրա կառուցված Յուսուֆելի ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի հիմնական կորպուսի  շինարարությունն ավարտվել է։ Ջրամբարն ամբողջովին լցվելու դեպքում շրջկենտրոնի և 4 գյուղի՝ մոտ 5 հազար տներ, 270 աշխատավայր և 9 հազար 430 դեկար գյուղատնտեսական նշանակության հողեր կմնան ջրի տակ։

Leave a Reply