Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում  Արցախի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է ադրբեջանական տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») նախագահ Սամեդին Ասադովը։Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել էր Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Արցախում գտնվող տարածքների հայկական անվանումներից։

Հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ էր հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով: Նա նաև վստահություն է հայտնել, որ որոնողական համակարգն ապագայում քարտեզներից ամբողջությամբ կհեռացնի հայկական աշխարհագրական անվանումները:

Leave a Reply