Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքում 203 բնակիչ է ապրում:

Այս մասին ասել է Աղաբեկալանջի համայնքապետ Հովիկ Սաիյանը՝ նշելով, որ գյուղացիներն ապրում են իրենց բնականոն կյանքով:

«Տեղահանված 28 բնակիչ է հաստատվել գյուղում: Ունենք համայնքապետարանի շենք, որը վերանորոգման կարիք ունի: Բուժկետ չունենք, իսկ հանդիսությունների սրահը գտնվում է կիսակառույց վիճակում: Դպրոցում սովորում է 16 աշակերտ: Ներհամայնքային ճանապարհները, ըստ նախատեսվածի, առաջիկայում կասֆալտապատվեն»,-ներկայացրել է համայնքապետը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում գյուղում երկու տուն է ավերվել, մոտ քսան տուն էլ` մասնակի վնասներ կրել: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ:

Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ զբաղվածության հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու հողագործությունը:

Leave a Reply