Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև 1993 թվականից խզված հարաբերությունները փորձում են կարգավորել՝ փոխադարձ հատուկ ներկայացուցչի նշանակմամբ։ Թուրքիայի քաղաքականությունը, որը «զրոյական խնդիրներից միայն խնդիրների» է վերածվել իր հարեւանների հետ,  նրա ներքին քաղաքականությունից և ազգային պետության իրականությունից անկախ չէ։

Հայ ժողովուրդը, որ քաջատեղյակ է թուրքական պետության ցեղասպան դեմքին ու արյունոտ ձեռքերին և հայերի հանդեպ անսահման թշնամանքի  հռետորաբանությանը, երբեք չի մոռանա իր թշնամուն, եթե նույնիսկ ևս հարյուր տարի անցնի։

Հայերը գիտեն, թե որն էր այս հարևանի մտադրությունը՝ նրանց հարյուր հիսուն տարվա պատմության և վերջապես արցախի բռնազավթման օրինակով։

Արցախի օկուպացիայի ժամանակ թուրքական պետության կողմից ադրբեջանական պետությանը ցուցաբերած ռազմատեխնիկական-հետախուզական աջակցությունը հայտնի է բոլորին.

Արցախի վրա հարձակումից հետո այն, ինչ ցանկանում են անել Կովկասում, շատ նման է Էնվեր փաշայի երազանքներին։ Տարածաշրջանի հետադիմական պետությունների, մասնավորապես Ռուսաստանի հավանությամբ և աջակցությամբ սկսված կարգավորման գործընթացի հետևում թաքնված է նաև հարյուր տարի առաջ ցեղասպանության հանցագործությունն ու հատուցման հաշվարկը օրակարգից հանելու թուրքական պետության ջանքերը։

Միութենական-քեմալիստական ​​թուրքական պետությունը, որը, պատժելով Թուրքիայի ժողովրդին աղքատությամբ և չքավորությամբ, փորձում է ոչնչացնել նրան իր ճնշումներով, այժմ էլ փորձում է տապալել իր հարևաններին՝ տնտեսական շրջափակման, էմբարգոյի և բռանազավթման ու բռնակցման սպառնալիքներով։ Լուրջ նմանություններ կան նաև Հայաստանի Հանրապետության և Ռոժավայի դեմ թուրքական պետության կողմից իրականացվող քաղաքականության մեջ, որն իր արարքով ու գործունեությամբ  հիրավի արժանի է «հանցավոր կազմակերպություն» կոչմանը։

Թուրքական Արդարություն և զարգացում, ինչպես նաև Ազգայնական շարժում կուսակցություններով առաջնորդվող ֆաշիստական ​​կառավարության առաջարկը Հայաստանի Հանրապետության վարչակազմին՝ «Օրակարգից հանեք 1915թ. հայերի դեմ  իրագործված ցեղասպանության հարցը, հրաժարվեք այս պնդումից, մենք էլ կբացենք բոլոր սահմանները ձեր առջև։ Ձեր հարցերը լուծենք Ադրբեջանի հետ», շատ նման է օսմանյան խաղերին։

Սակայն, հայ ժողովուրդը հնազանդ զոհ չէ. Հայ ժողովրդի միտքն ու հիշողությունը հեղափոխական են և իրատեսական՝ չնայած բոլոր հիշասպաններին։ Իսկ ճշմարտությունը, արդարացի լինելու չափ էլ հեղափոխական է։ Նա չի մոռանում ո՛չ ընկերոջը, ո՛չ թշնամուն։

Leave a Reply