Սեպագրերի ու քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և հերթը հասավ Աղձնիք նահանգի Անգղ տուն գավառի կենտրոն՝ Անգղ բերդին: Ի՞նչ են գրում Անգղ բերդի մասին մեր բոլոր աղբյուրները:
«Անգեղ անունը ծագել է նույնանուն աստվածությունից (Հին կտակարանի թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխել է Անգեղի)։
Անգղն առանձնացել է իր ռազմավարական կարևոր դիրքով և պատմական նշանակությամբ։ Բերդաքաղաքը Տիգրիս գետի ափին է։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Անգեղ-տան մեծ իշխանը դասվում էր Հայոց 4 սահմանակալ բդեշխություններից անմիջապես հետո։ Անգեղ-տան զորաթիվը 3400 հեծյալ էր, որը կատարում էր Հայոց Արևմտյան դարպասի հսկողության պարտականությունը։ Անգեղ-տնում ցարդ պահպանվում են հայկական ավեր կամ կանգուն հուշարձաններ։ Տիգրիսի այդ հատվածում կառուցված ջրամբարի հարևանությամբ պահպանվել են շինություններ։
Ըստ Փավստոս Բուզանդի՝ Անգեղ-տան ամրոցը հայ Արշակունի թագավորների գանձանոցն էր :