Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիեւյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է թանգարանի հավաքածուում:

Ս. Փարաջանովի երեք ֆիլմերի վերականգնման ամբողջ ընթացքը շնորհանդեսի միջոցով պատկերավոր ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր եւ ֆիլմերի վերականգնման փորձագետ Դանիել Բըրդը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը եւ ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչները։

 

 

Համշենահայերի ժողովրդական երաժշտություն, Նարե Գևորգյան:

https://youtu.be/I8tSu4FX7MQ