«Ակունք» պետական ազգագրական համույթը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա ելույթով, որը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։ Այնուհետև համույթը կմեկնի Մոսկվա՝ մի քանի համերգ ներկայացնելու և հայ երգը, պարն ու երաժշտությունը տարածելու նպատակով։
Նշենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում, տարիներ շարունակ բարձր մակարդակով ներկայացնում է հայ ազգային արվեստը, սկզբունքորեն պահպանելով ազգային երաժշտական ու մշակութային արժեքավոր սովորույթներն ու ավանդույթները։
Հայ ժողովրդական «Գորանի» ծիսական պարերգ: