Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Բահչեսարայ մայրուղու երեք տարբեր կետերում ձնահյուսեր են տեղի ունեցել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանշին ընկերության թիմերը փրկել են արգելափակված մեքենաներում գտնվող քաղաքացիներին և նախազգուշական նկատառումներով փակել ավտոճանապարհը։

Պատահարի կապակցությամբ Վանի Հարյուրամյակ համալսարանի ջրային տնտեսության ֆակուլտետի դոկտոր Մուստաֆա Աքքուշն այսպես է արձագանքել. «Մենք վերադառնում ենք այստեղից, քանի որ ճանապարհը փակ է: Այս տարածաշրջանը շատ կարևոր է։ Տիգրիս գետը թափվող ջրի մեծ մասն այստեղից է թափվում։ Եթե ​​այս շրջանում ձյուն է տեղում, նշանակում է, որ  բոլորի համար, ովքեր օգտագործում են Տիգրիսի ջրերը հողագործության և այլ կարիքների համար, ջրի պաշարն ապահովված է։ Ուստի այս շրջանները ռազմավարական նշանակություն ունեն»։

Leave a Reply