Արևմտյան Հայաստանի ռադիոն բացման օրվանից ի վեր շարունակում է իր հայանպաստ գործունեությանը, համայն հայության մեր ռադիոունկնդիրներին ներկայացնելով բացառապես իրական լուրեր ու պատմություններ ինչպես Արևմտյան Հայաստանից այնպես էլ ամբողջ աշխարհից։

ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը կարևորեց ռադիոյի դերը, ընդգծելով, որ ամեն ինչ արվում է Արևմտյան Հայաստանի հայության համար ամենաբարձր մակարդակով։ Խոսքը փոխանցեց Սեդա Մելիքյանին, ով ասաց, որ ռադիոն գործելու է 24 ժամ՝ տարբեր հաղորդումներով, մասնավորապես նշելով ․ «մեր հայրենակիցներն այնտեղ մենակ չեն, կա Հայաստանի Հանրապետությունը, որը նրանց համար արել է արդեն բավականին շատ մեծ գործ, և շարունակում է, և մենք պետք է կարողանանք մեր ռադիոհաղորդումները այնպես ճիշտ կազմենք,  որպեսզի ԱՀՀ մեր հայրենակիցները հասկանան, որ իրենք մինչև այսօր չնայած կրոնափոխ են, չնայած ուրիշ, օտար լեզվով են խոսում, բայց պահպանել են հայկական մշակույթը»։ Եզրափակելով խոսքը ասաց․ «ԱՀՀ պետական լեզուն հայերենն է, և մեր հայրենակիցները պետք է պատրաստ լինեն խոսելու միևնույն լեզվով»։