Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն»։

2020 թվականի զինադադարը դադարեցրեց վեցշաբաթյա պատերազմը Արցախում և նրա շրջակայքում, սակայն պարբերական փոխհրաձգությունները հետպատերազմյան շրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ, պնդում է HRW-ը:

Ըստ հրապարակման՝ ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են Արցախի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող  հայկական կողմի խաղաղ բնակիչների անվտանգությանը։ 

Իր զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ Ադրբեջանում շարունակում են կալանքի տակ պահել և դատապարտել տարբեր ժամկետների ազգությամբ հայ կալանավորների։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս տարվա Հայաստանին վերաբերող զեկույցը: