Western Armenia TV-ի եթերում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը վերլուծեց տարածաշրջանային վերջին իրադարձությունները, հատկապես խոսելով Ղազախստանում տեղի ունեցող դեպքերից, ՀԱՊԿ-ի գործունեությունից և այս ամենում թուրքական տարրի ներգրավվածությունից։ Անդրադարձ կատարելով Ղազախստանի իրավիճակին, ասաց որ սա հերթական գունավոր հեղափոխությունն էր՝ ուղղորդված արևմուտքի կողմից, իհարկե արևմուտք ասելով պետք է հասկանալ նաև Թուրքիան, և ՀԱՊԿ-ի կողմից նման արագ գործելը պայմանավորված էր հակաթուրքական հերթական նվաճման դեմ և այն ճիշտ ժամանակին գործեց։