Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը Lragir.am թերթին տված հարցազրույցում մասնավորապես այսպես է խոսել․«ԵԽԽՎ-ն 2010 թվականին ֆիքսել է, որ Քարվաճառում և Քաշաթաղում առնվազն 14 հազար հայ փախստական կար Ադրբեջանից։ Փախստականները հենց նրանք են, ովքեր 2020 թվականի աշնանը նորից փախել են։ Իսկ ներքին տեղահանվածները հադրութցիներն են, շուշեցիները, քաշաթաղցիները, քարվաճառցիները, Ջրականից ու Վարանդայից տեղահանվածները։ Միջնորդ պետությունը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտադրեց, 1997 թվականից Թուրքիայի հետ տանում է արցախյան կոնֆլիկտի կարգավորման այլընտրանքային ձևաչափ, և այդ մասին պայմանագիր ունեն։ Այսինքն՝ իրենք 1997 թվականին որոշել են, որ Մինսկի խումբն ինչ ուզում է անի, իրենք իրենցն են անելու։ Այսինքն՝ միջնորդ պետությունը Թուրքիայի հետ արհամարհեցին Մինսկի խմբի ձևաչափը, միջազգային կարևոր այդ կառույցի գոյությունը շրջանցելով՝ «լավրովյան պլանը» իրագործեցին։  Մենք և հայկական քաղաքական դաշտը նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի մասին պետք է խոսենք, շեշտելով այդ հայտարարության դերի մասին՝ որպես հրադադարի կասեցման փաստաթուղթ»։