Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Պորտասար պաշտամունքի վայրը, ​​որն իր 12 հազարամյա պատմությամբ բնութագրվում է որպես «պատմության սկզբնակետ» և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, 2021 թվականին ընդունել է 567 հազար 453 այցելուի, թեև տարվա  առաջին 5 ամիսների ընթացքում թագավարակի պատճառով փակ է եղել։

Պորտասարը 2018 թվականից հյուրընկալում է հազարավոր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների։ 2018 թվականի որոշ հատվածում պաշտպանիչ տանիքի կառուցման պատճառով մոտ 70 հազար այցելու է այցելել ավերակներ։ Աշխատանքների ավարտից հետո այցելուների հոսք է տեղի ունեցել՝ 2019 թվականը «Պորտասարի տարի» հռչակվելուց հետո։ Պորտասարը 2019 թվականին ընդունել է 412 հազար 378 այցելուի։