Արևմտյան Հայաստանի Արդվին նահանգի Արտանուջ գավառում գտնվող Դժոխքի ձոր կոչվող կիրճը գտնվում է աշխարհի ամենամեծ կիրճերի ցանկում և իր բնական կառուցվածքով հիացմունք է առաջացնում։ Շրջանի բնակիչներն անհամբեր սպասում են ծրագրի ավարտին, որով նախատեսվում է կառուցել ապակե կամուրջ և հարակից կառույցներ, որոնք կմիացնեն կիրճի երկու կողմերը:
2,5 կիլոմետր երկարությամբ, 200 մետր բարձրությամբ և 70 մետր լայնությամբ աշխարհի և Արևմտյան Հայաստանի ամենամեծերից մեկը համարվող կիրճի շրջակայքում նախատեսվում են նաև արշավների արահետներ։
Որոշ տեղաբնակներ, տեսնելով ձորի վերին հատվածում կառուցված քարե պատերը, բացասաբար են արձագանքում նախագծին։