Շոշի համայնքապետ Էրիկ Աբրահամյանը`  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «44-օրյա պատերազմից հետո մեր գյուղում տեղահանված 10 ընտանիք է հաստատվել: Ազատ բնակֆոնդում մոտ 15 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո սիրով կտրամադրենք տեղահանված այլ ընտանիքների: Պատերազմական գործողությունների ընթացքում գյուղում մոտ 100 տուն է վնասվել. պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքներ: Դպրոցը բարեկարգ է, 99 աշակերտ ունի, 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են։ Մանկապարտեզ 29 սան է հաճախում: Գյուղում է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որն ուխտատեղի է բնակիչների համար, գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում»: 

«Արցախպրես»-ի զրուցակցի տեղեկացմամբ՝ Շոշը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ: