Արևմտյան Հայաստանի Մերսին նահանգի Թորոսլար գավառի տարածքում պայթել է քրոմի հանքավայրի թափոնների ավազանը։ Թեև, բարեբախտաբար սողանքի վայրում զոհեր և վիրավորներ չկան, տեղի ունեցածը բնապահպանական աղետ է։ Չնայած նրան, որ  5 օր է, ինչ քրոմի հանքավայրի թափոնները խառնվել են Դելիչայ գետին և սպառնում են գետի և նրա շրջակայքում գտնվող կենդանիներին, իշխանություններից աղետի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել։

Թափոնները ծովը լցվելու դեպքում տարածաշրջանի մարդկանց առողջությանը լուրջ վտանգ է սպառնում։ Սակայն իշխանությունները լռում են, որն անընդունելի է։ Պետության այսպիսի մոտեցումը, որը  շրջակա միջավայրի թալանի արդյունք է, պետք է փոխվի։

Արևմտյան Հայաստանը դատապարտում է իր տարածքում կատարվող ցանկացած անօրինական և վտագներով հղի գործունեություն, որը հանգեցնում է բնության կամ մշակութային օջախների վնասվելուն, ոչնչացմանը կամ էլ բնապահպանական աղետի։