Ադրբեջանցիները «Կանաչ ժամ» անունով հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում գտնվող հարակից կառույցը վերածել են ճաշարանի։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկու։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ կառույցը, որտեղից նախկինում կարելի էր գնել սրբապատկերներ, այժմ հարմարավետ կահավորված է խնջույքներ կազմակերպելու համար։
Բուն եկեղեցու ճակատագիրը, որի գմբեթը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել էր, դեռևս անհայտ է։