Կլիմայի փոփոխությունը ամենամեծ խնդիրն է, որի մասին աշխարհը խոսում է վերջերս, իսկ Արևմտյան Հայաստանն ու Վանը ապրում են վերջին տարիների ամենաչորային շրջանը։ Երաշտից խորապես տուժած գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտը բախվում է լուրջ խնդիրների, վերջին տարիներին անասնակերի խնդրից հետո վառելիքի և պարարտանյութի ճգնաժամը նույնպես բացասաբար է անդրադառնում ոլորտի վրա։

Անբավարար աջակցությունը և մուտքային ծախսերի ավելացումը պատճառ են դառնում, որպեսզի Վանի ֆերմերները հերթական անգամ հեռանան արտադրությունից։ Գյուղատնտեսական և անասնաբուծական Վան քաղաքում մուտքային ծախսերի անընդհատ աճը, վառելիքի և պարարտանյութերի ճգնաժամը շարունակում են մնալ ամենամեծ խոչընդոտները գյուղատնտեսական արտադրության մեջ։