Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ԱՍԱԼԱ, հայկական ռազմաքաղաքական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։

ԱՍԱԼԱ-ի նպատակն էր զինված գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23 թվականներին հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ) ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, թուրքական ավիաընկերության գրասենյակների դեմ:

ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, ով անձամբ ականատես է եղել Մեծ Եղեռնին ու ազգի վրեժի զգացումը միշտ ապրել է նրա մեջ:

Ընդհանուր առմամբ ԱՍԱԼԱ-ն հսկայական նշանակություն ունեցավ հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման գործում, իսկ հետագայում նրա մարտիկներն իրենց ներդրում ունեցան նաև Արցախի ազատագրման գործում: