ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում 535 բնակիչ է ապրում: Այս մասին ասել է Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանը:

«Պատերազմի ավարտից հետո գյուղում տեղահանված երկու ընտանիք է հաստատվել: Ազատ բնակֆոնդում ութ տուն ունենք, որոնք կտրամադրենք այլ ընտանիքների, ովքեր ցանկություն կհայտնեն բնակվելու այստեղ: Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, հանդիսությունների սրահ: Դպրոցում սովորում է 91 աշակերտ: Գյուղում մանկապարտեզ չի գործում, սակայն մանկապարտեզի ենթակա շուրջ 63 երեխա ունենք, համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,-պատմել է համայնքապետը:

Բնակիչները հիմնականում այգեգործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։